Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Ասում են...

Ասում են...
11.09.2009 | 00:00

...թե ամենաուշը աշնան վերջին իշխանական բուրգի վերին «հարկաբաժիններում» կադրային լուրջ տեղաշարժեր անելու գրեթե անսասան իր որոշումը Սերժ Սարգսյանն առժամանակ սառեցրել է, քանի դեռ հստակ չի ուրվագծվել, թե ինչ շարունակություն է ունենալու հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման առկա գործընթացը։ Որոշման սառեցումը պայմանավորված է նաև պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը «շոշափելու» ցանկությամբ, որի համար բնավ էլ երկրորդական չէ, թե ովքեր են եղանակ ստեղծում հայաստանյան քաղաքական, պետական, զինվորական վերնախավի «բուդուարներում» և, որ պակաս էական չէ, ո՛ւմ շահերից ելնելով։ Հատկապես զինվորական վերնախավի մասով կադրային տեղաշարժերի առաջ դուռ փակելու նպատակ են հետապնդել ՌԴ-ում անցկացված ԱՊՀ երկրների Խթը-ների ղեկավարների հանդիպման ժամանակ վերջիններիս հետ մեր Խթը-ի «տեղական շեֆ» Գորիկ Հակոբյանի և թՀձ-ի «տեղական շեֆ» Արշակ Կարապետյանի չորս լուրջ առանձնազրույցները։ Ասում են նաև, թե ՀՀ ԱԱԾ տնօրենի անհանգստությունը պայմանավորված է նրանով, որ վերջինիս ականջին էլ են «հարկավոր» մարդիկ փսփսացել, թե իր զբաղեցրած աթոռին Սերժ Սարգսյանը վաղուց է ցանկանում տեսնել «ի՛ր մարդուն»։

Դիտվել է՝ 2133

Մեկնաբանություններ